Մադրիդի «Ռեալը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ընդգրկված են Լա Լիգայի առաջիկա՝ «Սելտայի» դեմ խաղի հայտացուցակում։ Ցուցակից բացակայում է բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Relevo-ի տեղեկություններով՝ Ռոդրիգոն հիվանդացել է և այդ պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը։
Իսկ ահա Ջուդ Բելինգհեմը, որը վերջին օրերին բաց էր թողել մի քանի մարզում, ընդգրկվել է կազմի մեջ և պատրաստ է խաղին։ «Ռեալը» ներկայումս Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է՝ չորս միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։
«Ռեալ» – «Սելտա» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին։