«Ռեալը» պատրաստվում է հերթական խոշոր տրանսֆերը իրականացնել

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի եզրային պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես հայտնում է AS-ը, «Արքայական» ակումբը ֆրանսիացի պաշտպանին դիտարկում է որպես Ֆերլան Մենդիի փոխարինող։ Նշենք, որ Էրնանդեսը նախկինում խաղացել է «Ռեալ Մադրիդի» կազմում։ Նա «սերուցքայինների» ճամբարում էր 2017-ից 2019 թվականներին։

Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 46 խաղ, խփել հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։