«Ռեալը» որոշում է կայացրել Լուկաս Վասկեսի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Լուկաս Վասկեսը կլքի թիմը 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնում է OKDiario-ն։

33-ամյա իսպանացու գործող պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կա հնարավորություն, որ մադրիդյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը մինչև հուլիսի 15-ին ավարտվող Աշխարհի ակումբային առաջնության ավարտը։

Միաժամանակ, ակումբը չի ցանկանում ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել հաջորդ մրցաշրջանի համար։

Վասկեսը «Ռեալ Մադրիդի» սան է։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 46 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։