Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Կամբիասոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հաղորդում է Football Insider-ը։ 25-ամյա ձախ եզրային պաշտպանով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համոզված է, որ իտալացին իդեալականորեն կհամապատասխանի իր խաղային սխեմային։ Կամբիասոյի տրանսֆերի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կամբիասոն «Ծեր սինյորայի» կազմում մասնակցել է Իտալիայի Սերիա Ա-ի 30 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։