«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։
«Եթե նայեք արդյունքներին, մենք բարելավվել ենք, բայց եթե նայեք խաղին, մենք դեռ շատ անելիքներ ունենք։
Առաջին 20 րոպեների ընթացքում մրցակիցը մեզանից շատ-շատ ավելի լավն էր, նրանք հնարավորություններ ունեին։ Մենք բախտավոր էինք։ Մենք չխաղացինք այնպես, ինչպես ուզում էինք, բայց գիտենք, թե ինչի համար ենք խաղում։
Մենք ավելի բարձր մակարդակի վրա ենք, քան մի քանի շաբաթ առաջ էինք, հաղթել ենք հինգ կամ վեց խաղ, իսկ մյուս թիմերը միավորներ են կորցրել։ Եթե մենք այսօրվա պես խաղանք, դա հիանալի կլինի, բայց մենք չենք կարող թուլանալ։ Նման հաղթանակը լավ է, քանի որ այն հստակեցնում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝