«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղը։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, հինգշաբթի օրվա մարզման ժամանակ 21-ամյա անգլիացին մարզվել է մարզասրահում՝ անհատական ծրագրով։ Relevo-ի տվյալներով՝ Բելինգհեմը բաց է թողել մարզումը կոնքի ցավի պատճառով։ Նրա մասնակցությունը հաջորդ խաղին հարցականի տակ է։
Բելինգհեմը այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 13 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։
«Ռեալ Մադրիդ» – «Սելտա» խաղը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում և կսկսվի Երևանի ժամանակով 16։00-ին։