Նոր տեղեկություն Հարրի Մագուայրի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Հարի Մագուայրը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ 32-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Հարրին կարծում է, որ իդեալական տարբերակն իր համար կարիերան «Կարմիր սատանաների» կազմում ավարտելն է։ Այս ամենի մասին հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով լրագրող Սեմ Ուոլեսին։

Հարրի Մագուայրը «Կարմիր սատանաների» կազմում է 2019 թվականի ամռանից՝ «Լեսթերից» տեղափոխվելուց հետո։ Տրանսֆերը կազմել է 87 միլիոն եվրո: 2024/2025 մրցաշրջանում Մագուայրը խաղացել է 34 խաղ, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում թիմակցին։