Միկել Արտետան անդրադարձել է «Լիվերպուլի» չեմպիոնությանը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Լիվերպուլի» չեմպիոնության մասին։

Մերսիսայդցիները ապահովեցին տիտղոսը մրցաշրջանի ավարտից չորս խաղ առաջ։

«Մենք չհասանք այն ամենին, ինչ ուզում էինք։ Օգտվելով այս հնարավորությունից՝ ես ուզում եմ շնորհավորել «Լիվերպուլին» չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

Նրանք ցուցաբերեցին կայունություն և արժանի էին տիտղոսին։ Նրանք չեմպիոն դարձան, քանի որ շատ բաներ շատ լավ արեցին։ Նրանք արժանի էին տիտղոսին», – մամուլի ասուլիսում ասաց Արտետան։