«Մանչեսթեր Սիթին» կարող է 40 միլիոն եվրո վճարել բրազիլացի ֆուտբոլիստի համար

Հայտնի է դարձել, թե որքան գումար պետք է վճարի «Մանչեսթեր Սիթին» «Գալաթասարայի» կենտրոնական կիսապաշտպան Գաբրիել Սարայի համար։

Ինչպես հայտնում է Fanatik-ը, եթե «Քաղաքայինները» իսկապես ցանկանում են ձեռք բերել 25-ամյա բրազիլացուն, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, տրանսֆերը նրանց կարժենա 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 խաղ, խփել է երկու գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։