«Ռեալ Մադրիդը» ցանկանում է, որ անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը միանա թիմին մինչև 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը՝ հունիսի 15-ին, սակայն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։
Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները պատրաստ են Ալեքսանդր-Արնոլդին ավելի վաղ բաց թողնել, եթե երկու պայման կատարվի։ Նախ, նա պետք է հրաժարվի «Լիվերպուլում» հունիս ամսվա իր աշխատավարձից, որը կազմում է մոտ 1 միլիոն եվրո։ Երկրորդ՝ «Ռեալը» պետք է անգլիական գրանդին վճարի 2 միլիոն եվրո փոխհատուցում։
Հիշեցնենք, որ ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում և կավարտվի հուլիսի 13-ը։