«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է Լիոնել Մեսսիից թիմից կախվածության մասին։
«Տարբեր թիմեր կախված էին Մեսսիից։ Գվարդիոլայի «Բարսելոնան» տարիներ շարունակ կախված էր նրանից, Լուիս Էնրիկեի «Բարսելոնան», Վալվերդեի «Բարսելոնան» նույնպես, Արգենտինայի հավաքականը նույնպես կախված է եղել նրանից 15 կամ 20 տարի։
Այլ կերպ ասած, երբ դու ունես Մեսսիի նման ֆուտբոլիստի, դու պարտավոր ես հույսդ դնել նրա վրա։ Այլ կերպ չէր կարող լինել», – Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։