Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Լեսթեր» – «Սաութհեմփթոն» հանդիպման ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ։ Առաջին խաղակեսում հիմնական մրցավար Դևիդ Ուեբը բախվել է մեկ խաղացողի հետ և ստացել է վնասվածք։ Նա ընկել է գետնին ու ուժեղ ցավեր է զգացել։
Ակնհայտ էր, որ խաղը պետք է դադարեցվեր, սակայն անակնկալ քայլով հանդես եկավ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին։ Նա վերցրեց մրցավարի սուլիչը և ինքն անձամբ սուլեց, որպեսզի դադարեցնի խաղը։
Խաղը հետագայում շարունակվեց արդեն փոխարինող մրցավարի ղեկավարությամբ։ Այդ պահի դրությամբ «Լեսթերը» հաղթում էր 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ «աղվեսներն» արդեն իսկ դուրս են մնացել Պրեմիեր լիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմփիոնշիփում։
Vardy blowing the whistle after the referee gets injured 🤣
Vardy being Vardy #lcfc pic.twitter.com/eDjzVNtFoS
— Lcfc._zoone (@lcfczoone_) May 3, 2025