Հայտնի է՝ կխաղա՞ Ջուդ Բելինգհեմը «Սելտայի» դեմ, թե՞ ոչ

Մադրիդի «Ռեալը» շաբաթ օրը հրապարակել է թիմի մարզումից լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Ջուդ Բելինգհեմը արդեն մարզվում է ընդհանուր խմբում։ Անգլիացի կիսապաշտպանը նախորդ օրերին բաց էր թողել մի քանի մարզում առողջական խնդիրների պատճառով, և մինչ այդ մամուլում գրվում էր, որ նա կարող է բաց թողնել «Սելտայի» դեմ խաղը։

Այնուամենայնիվ, Բելինգհեմը ընդգրկվել է «Ռեալի» հայտացուցակում առաջիկա խաղի համար։ «Ռեալ» – «Սելտա» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին։