Անգլիայում ավարտվեց Չեմպիոնշիփի վերջին փուլը, որը որոշեց մրցաշարի հաղթողին, Պրեմիեր լիգա բարձրանալու փլեյ-օֆֆի մասնակիցներին և Անգլիայի երրորդ դիվիզիոն դուրս մնացած թիմերին։
«Լիդս Յունայթեդը» նվաճեց 2024/25 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը՝ արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթելով «Պլիմութին»։ «Լիդսը մրցաշարի ավարտին վաստակեց 100 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց «Բարնլիին», որը տանը հաղթեց «Միլլուոլին» (3:1): «Լիդսն» ու «Բարնլին» նախկինում ապահովել էին Պրեմիեր լիգա ուղիղ դուրս գալը։
Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ «Քովենթրի Սիթին» վերջին տուրում տանը հաղթեց «Միդլսբրոյին» (2:0) և զբաղեցրեց լիգայի աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում «Քովենթրին» կմրցի չորրորդ տեղում ընթացող «Սանդերլենդի» հետ։ Այս խաղի հաղթողը եզրափակչում կխաղա Պրեմիեր լիգայի երրորդ տեղի համար՝ «Շեֆիլդ Յունայթեդ» (3-րդ տեղ) – «Բրիստոլ Սիթի» (6) զույգի ամենաուժեղ թիմի դեմ։