Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Կրասնոդարը» 2-1 հաշվով հաղթեց «Ռուբինին»։
Էդուարդ Սպերցյանը իրացրեց 11 մետրանոց հարվածը «Ռուբինի» դեմ հանդիպման մեկնարկային րոպեներին՝ գոլ խփելով երրորդ խաղում անընդմեջ։
Երկրորդ խաղակեսում նա նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց նաև Ուգոչուկվու Իվուն։
«Կրասնոդարը» արդյունքում վաստակեց 61 միավոր և 7 միավորով առաջ է գտնվում երկրորդ տեղում գտնվող «Զենիթից», սակայն վերջինս դեռ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։