«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է իտալական թիմում իր ապագայի մասին։
«Ես աշխատում եմ ամեն օր։ Ինձ դուր է գալիս «Ֆիորենտինայի» հետ կապված ամեն ինչ, ես վայելում եմ Ա Սերիայի ֆուտբոլը։ Ես ուզում եմ առավելագույնին հասնել այս թիմի հետ», – իսպանացի դարպասապահի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Դե Խեան ֆլորենտական ակումբին միացել է անցյալ ամռանը՝ որպես ազատ գործակալ։
Ընթացիկ խաղաշրջանում փորձառու իսպանացի դարպասապահը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 37 խաղ, որոնցում բաց է թողել 41 գոլ։