«Ռեալ Մադրիդի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է լքել թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբը քննարկում է 32-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու հնարավորությունը նրա առողջական խնդիրների պատճառով։ Մադրիդյան թիմը նաև ցանկանում է թեթևացնել աշխատավարձի բեռը՝ Ալաբայի հեռանալով։
Ֆուտբոլիստի աշխատավարձը մադրիդյան գրանդում կազմում է տարեկան մոտ 22.5 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ավստրիացին անցկացրել է յոթ խաղ, որոնցում ստացել է մեկ դեղին քարտ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։