«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Այաքսի» 19-ամյա պաշտպան Յորել Հատոյի նկատմամբ և կարող է նրան ձեռք բերել հաջորդ ամռանը։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Հատոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Բացի այդ, Հատոն վեց խաղ է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում և կատարել մեկ գոլային փոխանցում։