BUNDESLIGA. «Լայպցիգը» և «Բավարիան» չպարզեցին հաղթողին

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի հերթական տուրում հանդիպեց «Լայպցիգի»։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։

Բենժամին Շեշկոն և Կլոստերմանը 11-րդ և 39-րդ րոպեներին երկու գնդակի առավելություն ստեղծեցին տանտերերի համար, սակայն 62-րդ և 63-րդ րոպեներին խաղի հաշիվը հավասարեցվեց՝ համապատասխանաբար Էրիկ Դայերի և Օլիսեի գոլերի շնորհիվ։

83-րդ րոպեին Լերոյ Սանեն առաջ մղեց մյունխենցիներին, սակայն 95-րդ րոպեին Պոուլսենը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 3-3։

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore