«Բարսելոնան» հաջող մրցաշրջան է անցկացնում, և ամեն ինչ գնում է նրան , որ Հանս-Դիտեր Ֆլիկը կերկարաձգի իր պայմանագիրը ևս մեկ տարով՝ մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։
Ինչպես իր էջերում հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը կարևոր հանդիպում է նախատեսել Ֆլիկի հետ։ Այն կկայանա հաջորդ շաբաթ՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղից հետո։ Այս հանդիպման ժամանակ «Բարսելոնան» կքննարկի Ֆլիկի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
«Բարսելոնայի» հաջորդ խաղը շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, Իսպանիայի առաջնությունում «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում է։
Կատալոնացիները գլխավորում են Լա Լիգան՝ չորս միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Ռեալ Մադրիդից»։