Անտոնին կարիերան շարունակելու թոփ տարբերակներ ունի

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բրազիլացի վինգեր Անտոնին փոխեց ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելով «Բետիս»՝ վարձավճարով։ Իսպանիայում անցկացրած կարճ ժամանակահատվածում նա ցուցադրել է զգալի առաջընթաց։ «Բետիսի» կազմում անցկացրած 19 պաշտոնական խաղում Անտոնին խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

UOL Esporte-ի փոխանցմամբ՝ բրազիլացու հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք բարձրակարգ ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Աթլետիկոն» և Լոնդոնի «Արսենալը»։ Երկու ակումբներն էլ դիտարկում են 25-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը առաջիկա ամռանը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե «Բետիսը» ցանկանում է երկարաձգել Անտոնիի վարձակալության ժամկետը, սակայն իսպանական ակումբը ֆինանսապես չի կարող իրեն թույլ տալ լիարժեք գնել նրա տրանսֆերային իրավունքը «Մանչեսթեր Յունայթեդից»։ Անտոնիի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։