Ամերիկյան թիմը բանակցություններ է սկսել Կևին Դե Բրույնեի հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել MLS-ում, հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա բելգիացուն հետևում է «Չիկագո Ֆայրը»։ Ամերիկյան ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ։ Դե Բրույնեն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական թիմից։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 խաղ, խփել 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։