Ադեմոլա Լուկմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է 27-ամյա նիգերիացու հետ պայմանագիր կնքելով։ «Արսենալը» կփորձի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Լուկմանի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում մասնակցել է 37 խաղի, խփել 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։