Ռուբեն Ամորիմ․ ««Մանչեսթեր Յունայթեդը» այժմ առավելություն ունի, բայց դա կարող է փոխվել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկի» նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ անգլիական թիմն այժմ առավելություն ունի։

«Իհարկե, մենք հիմա առավելություն ունենք, այդ թվում՝ մեր տնային դաշտը, բայց կրկին, սա կարող է փոխվել։ Մեկ խաղում ամեն ինչ կարող է պատահել։

Փորձի գործոնը՞ Դա զգացվում է, հատկապես սկզբում։ Սա կիսաեզրափակիչ է, և Կազեմիրոյի, Մագուայերի և Բրունո Ֆերնանդեշի նման խաղացողները շատ են օգնում թիմին», – Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերը պատասխան խաղը կանցկացնեն մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին, Անգլիայում։