«Ռոմայի» պաշտպան Էվան Ն’Դիկան կարող է կարիերան շարունակել մեկ այլ ակումբում, հաղորդում է Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա իվուարցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը» և ՊՍԺ-ն։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 30-40 միլիոն եվրո։
Ն’Դիկան այս մրցաշրջանում անցկացրել է 47 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։