«Ռեալ Մադրիդի» փորձառու խաղացողներից մեկy, ամենայն հավանականությամբ, կհեռանա ամռանը։ Մադրիդյան ակումբը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրը պաշտպան Լուկաս Վասկեսի հետ, ով հուլիսին կդառնա 34 տարեկան։
Այս մասին հաղորդում է Ok Diario-ն։ «Ռեալ Մադրիդը» կարող է Վասկեսի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքել միայն կարճ ժամանակահատվածով՝ մինչև Աշխարհի ակումբային առաջնության ավարտը, այսինքն՝ մինչև հուլիսի կեսերը։
Լուկաս Վասկեսն իր գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեալ Մադրիդում»։ Բացառություն է կազմում 2014/2015 մրցաշրջանը, երբ ֆուտբոլիստը վարձավճարով ներկայացնում էր «Էսպանյոլը»։