«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Արսենալը» լուրջ պայման է ներկայացրել «Ռեալ Մադրիդին»։ Լոնդոնցիները պատրաստ են վաճառել Սալիբային, եթե ձեռք բերեն մեկ այլ ֆրանսիացու՝ կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին։
24-ամյա Սալիբան հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետների կողմից գնահատվում է 80 միլիոն եվրո։ 25-ամյա Չուամենին, իր հերթին, նույնպես գնահատվում է 80 միլիոն։