Պեպ Գվարդիոլա․ «Այս պահին Ռոդրին իրեն լավ է զգում, անընդհատ մարզվում է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի թիմ հնարավոր վերադարձի մասին։ Խաղացողը վերադարձել է մարզումներին խաչաձև կապանների վնասվածքից հետո։

«Ռոդրին կխաղա, հենց որ բժիշկները նրան թույլտվություն տան։ Ես պետք է անձամբ տեղեկացվեմ այդ մասին։ Նա լուրջ վնասվածք էր ստացել։ Այս պահին Ռոդրին իրեն լավ է զգում, անընդհատ մարզվում է, բայց մենք չենք կարող որևէ ռիսկի դիմել», – իսպանացու խոսքերն է փոխանցում ESPN-ը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Ռոդրին նվաճեց «Ոսկե գնդակը»։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղացել է ընդամենը երկու խաղ։