Պեպ Գվարդիոլա․ «Կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ մինչև Աշխարհի առաջնությունը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է վնասվածք ստացած նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության մեկնարկից առաջ խաղալու հնարավորության մասին հարցին։

«Հուսով եմ՝ այո։ Կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ մինչև Աշխարհի առաջնությունը։ Համոզված եմ, որ բոլորը կցանկանան խաղալ Անգլիայի գավաթի եզրափակչում։ Երբ հասնես եզրափակիչ, բոլորը կցանկանան մասնակցել։ Դա կախված է նրանից, թե ինչպես են խաղացողները զգում և ինչպես են վերականգնվում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կոճի վնասվածք էր ստացել մարտի 30-ին։ Ապրիլի 27-ին լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին։ Նույն օրը «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։