Մունիր Նասրաուի. «Պետք չէ նման բան անել»

Իսպանացի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, խոսել է այն մասին, որ չպետք է զուգահեռներ անցկացվեն իր որդու և տարբեր ժամանակաշրջանների աստղերի միջև։

«Նա բավականաչափ ուժ ունի շարունակելու իր վրա աշխատելը։ Նա դա անում է հինգ տարեկանից, և արդեն իսկ տեսանելի է նրա կարողությունների միայն տասը տոկոսը։

Պետք չէ նրան համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ։ Պետք չէ նման բան անել։ Նա Լամին Յամալն է։ Նա ցանկանում է լինել իր ժամանակների կուռքը», – ասել է երիտասարդ աստղի հայրը։