«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Ժորժինյոյի վիճակի մասին։ Ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 12-ին։
Այդ ժամանակ Ժորժինյոն բողոքել է կրծքավանդակի ցավից։ Ավելի ուշ մամուլը գրեց, որ 33-ամյա իտալացու թոքը ծակվել է։
«Ամեն ինչ մի փոքր ավելի բարդ ստացվեց, քան կարելի էր սպասել։ Ժորժինյոն լավ է, նա վերականգնվում է։ Կխաղա՞ նա այս մրցաշրջանում։ Կարծում եմ՝ այո։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, նա խաղադաշտում կլինի մոտակա մեկ շաբաթվա ընթացքում», – մամուլի ասուլիսում ասաց Արտետան։
Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, «Արսենալը» Պրեմիեր լիգայի շրջանակներում տնային խաղ կանցկացնի «Բորնմութի» դեմ։