«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Դեյվիդ Բեքհեմին ծննդյան օրվա առթիվ

Ուրբաթ՝ մայիսի 2-ին, Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը նշում է իր ծննդյան օրը։

ֆուտբոլիստը դարձավ 50 տարեկան։ «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը շնորհավորել է լեգենդին տարեդարձի կապակցությամբ։

«Շնորհավոր 50-ամյակ, Բեքս», – գրել է «Մանչեսթեր Յունայթեդը» սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Դեյվիդը պաշտպանել է մանչեսթերյան ակումբի գույները 1993-ից 2003 թվականներին։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 394 խաղ, խփել 85 գոլ և կատարել 121 գոլային փոխանցում։

Նա նաև Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 115 խաղ և խփել 17 գոլ։