«Մանչեսթեր Յունայթեդը» 2024/25 մրցաշրջանում այս ցուցանիշով միակ ակումբն է եվրագավաթներում

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ատլետիկը» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» և պարտվեց 0-3 հաշվով։

Այսպիսով, Ռուբեն Ամորիմի թիմը մնում է միակ ակումբը, որը պարտություն չի կրել 2024/25 թվականների եվրոպական մրցաշարերում։ Մանկունիացիները այժմ ունեն ութ հաղթանակ և հինգ ոչ-ոքի։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։