Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել ակումբը։
Շատ հավանական է, որ «Թոթենհեմից» Գերմանիա տեղափոխված պաշտպանը, ում պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, կարիերան շարունակի «Մոնակոյում»։
«Բանակցում էինք պայմանագիրը երկարաձգելու շուրջ, բայց Էրիկը որոշեց հեռանալ։ Նա հիանալի անձնավորություն է։ Հուսով եմ՝ նա կնվաճի տիտղոս «Բավարիայում»», – նշել է մյունխենցիների սպորտային տնօրեն Կրիստոֆ Ֆրոյնդը։
Դայերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 խաղ, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։