Էնցո Մարեսկա․ «Մենք չպետք է թուլանանք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Կոնֆերենցիայի Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Յուրգորդենի» նկատմամբ տարած հաղթանակը (4-1)։

«Դա լավ արդյունք է, բայց մենք փորձ ունենք «Լեգիայի» հետ խաղալո»։ Այնտեղ մենք նույնպես առաջին խաղից հետո առաջ էինք 3-0 հաշվով, բայց պատասխան խաղում խնդիրներ առաջացան, ուստի չենք կարող կորցնել կենտրոնացումը։

Մենք լավ խաղացինք 60-70 րոպե։ Վերջաբանը այդքան հզոր չէր արված։ Հավանաբար, որովհետև մենք առաջատար էինք երեք կամ չորս գնդակի տարբերությամբ։

Մենք չպետք է թուլանանք։ Դուք պետք է բարձր մակարդակ պահպանեք, հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ։ Մենք լավ աշխատանք կատարեցինք։ Հիմա մենք պետք է ավարտենք այն, ինչ սկսել էինք տանը», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Լոնդոնում։