«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում։
Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա բրազիլացով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը», որոնք մտադիր են ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Էդերսոնը այս մրցաշրջանում անցկացրել է 45 խաղ, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։