Մայիսի 2-ին իր ծննդյան օրն է նշում «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը։ Լեգենդար անգլիացին այսօր դարձավ 50 տարեկան։
Իր կարիերայի ընթացքում Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», «Պրեստոն Նորթ Էնդի», «Ռեալ Մադրիդի», «Լոս Անջելես Գելաքսիի», «Միլանի» և ՊՍԺ-ի կազմում։
Անգլիացին Չեմպիոնների Լիգայի հաղթող է (1999), Պրեմիեր Լիգայի վեցակի չեմպիոն, Անգլիայի գավաթի երկակի հաղթող, Իսպանիայի չեմպիոն, MLS-ի երկակի չեմպիոն և Ֆրանսիայի չեմպիոն։ Դևիդը Բրիտանական կայսրության շքանշանի սպա է։ MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատերն է։
Ֆուտբոլիստը ամուսնացած է Spice Girls խմբի երգչուհի Վիկտորիա Բեքհեմի հետ։ Զույգն ունի երեք որդի՝ Բրուքլին Ջոզեֆը, Ռոմեո Ջեյմսը, Քրուզ Դևիդը և մեկ դուստր՝ Հարփեր Սևենը։