Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է իր կարիերայի լավագույն մարզչի անունը

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է իր ֆուտբոլային կարիերայի լավագույն մարզչին։

«Արսեն Վենգերը լավագույն մարզիչն է, որին ես երբևէ ունեցել եմ։ Հատկապես հիմա՝ երբ ես մարզչական կարիերայիս սկզբում եմ, Վենգերը շատ նշանակալի դեմք է։ Նա ինձ գրում է յուրաքանչյուր խաղից հետո», – Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

Հիշենք, որ իր կարիերայի ընթացքում Սեսկ Ֆաբրեգասը խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալը», «Բարսելոնան» և «Չելսին»։ Ֆուտբոլիստը ներկայացրել է նաև Իսպանիայի ազգային հավաքականը, որի կազմում մեկ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (2010) և երկու անգամ՝ Եվրոպայի չեմպիոն (2008, 2012):