Սեսկ Ֆաբրեգաս․ «Այդ լուրերն ինձ չեն հետաքրքրում»

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Սեսկ Ֆաբրեգասը կարող է գլխավորել «Միլանը»։ Իսպանացի մասնագետը պատասխանել է այդ հարցին։

«Ոչ մի նոր բան չկա։ Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ոչինչ չկա։ Դուք, հավանաբար, ավելի շատ բան գիտեք այս մասին, քան ես։ Ես պարզապես ուզում եմ ավելացնել, որ ես շատ երջանիկ եմ ներկայիս ակումբում և այդ լուրերն ինձ չեն հետաքրքրում», – Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

«Միլանը» ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն իններորդ հորիզոնականը։