«Բավարիայի» պաշտպանը կհեռանա թիմից

«Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը։

«Բավարիան» բանակցություններ էր վարում 31-ամյա անգլիացու հետ պայմանագիրը երկարաձգելու համար, սակայն ֆուտբոլիստը որոշեց հեռանալ։

Այս մրցաշրջանում Դայերը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։