«Բայերը» որոշում է կայացրել Ֆլորիան Վիրցի վերաբերյալ

«Բայերի» ղեկավարությունը մտադիր է խափանել թիմի 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի այս ամռանը «Բավարիա» տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բայերը» ցանկանում է պահել իր խաղացողին, բայց եթե իրավիճակն այնպես զարգանա, որ ակումբը դեռ ստիպված լինի վաճառել նրան, նրանք կնախընտրեն դա անել մեկ այլ թիմի, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթիին» կամ «Ռեալ Մադրիդին»։

Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ, խփել է 15 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Transfermarkt-ի տվյալներով՝ Վիրցի արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։