Անտոնին կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Իսպանական «Ատլետիկոն» ուսումնասիրում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնիին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։ Բրազիլացի կիսապաշտպանը այժմ վարձավճարով խաղում է «Բետիսում»։

Թիմի ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, սակայն ֆինանսական խնդիրները կարող են խանգարել դրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին առնվազն 40 միլիոն եվրոյով։

Անտոնիի Մադրիդյան ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին հայտնի դարձավ մեկ ամիս առաջ, սակայն միայն հիմա է թիմը պաշտոնական հարցում ներկայացրել։ Անտոնին «Բետիսի» կազմում անցկացրել է 19 խաղ, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 խաղ և խփել 1 գոլ։