Անսպասելի․ ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մարկինյոսի վերաբերյալ

ՊՍԺ-ն պատրաստ է այս ամռանը վաճառել թիմի պաշտպան Մարկինյոսին։

Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում է անցյալ ամռանից, և նրա նկատմամբ հետաքրքրությունը վերջին մեկ տարվա ընթացքում միայն աճել է։ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել բրազիլացուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ շարունակում է վերակառուցել թիմը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։

Այս մրցաշրջանում Մարկինյոսը փարիզցիների կազմում անցկացրել է 38 խաղ բոլոր մրցաշարերում և խփել 2 գոլ։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։