Երկու անգլիական գրանդներ ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է լքել կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու առաջատար ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին է։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը հոլանդացու վաճառքից ակնկալում է ստանալ 50-70 միլիոն եվրո։

Դե Յոնգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։