«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնայի» հետ 3-3 հաշվով ոչ-ոքիից ստացած տպավորություններով, ինչպես նաև խոսել է պատասխան խաղի մասին։
«Մենք տեսանք ֆանտաստիկ խաղ և հասկացանք, թե որքան դժվար է կիսաեզրափակիչը։ Մենք նույնիսկ կարող էինք հաղթել։ Ինձ շատ դուր եկավ մեր փոխարինումների ազդեցությունը խաղի վրա։ Մեր երկրպագուները գիտեն, որ մենք այս դժվար պահին ամեն ինչ արեցինք, և մենք էլ, մեր հերթին, գիտակցում ենք, որ երեքշաբթի օրը մեզ համար եզրափակիչ է լինելու։
Լևանդովսկին դուրս է, բայց այս ակումբը կառուցված է իր սեփական ակադեմիայի վրա։ Երբ նայում ես, թե որքան լավ է նա ամեն ինչ կազմակերպել, ես ավելի շատ հպարտանում եմ նրանով, թե ինչպես է մեր թիմը խաղացել։
Կային հիանալի հատվածներ, բայց կային նաև պահեր, երբ մենք ստիպված էինք դիմանալ։ «Բարսելոնան» հիանալի մրցակից է։ Բայց հիմա նա նույնպես գիտի, որ հաջորդ շաբաթ կհանդիպի նույնքան հիանալի թիմի՝ «Ինտերի» հետ», – Ինձագիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Ինտերի» և «Բարսելոնայի» միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։