Սանդրո Տոնալին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Սակայն, ինչպես հայտնում է The Telegraph-ը, իտալացի ֆուտբոլիստը վճռականորեն տրամադրված է մնալ «Նյուքասլում» հաջորդ մրցաշրջանում։

Ըստ աղբյուրի՝ Տոնալին տպավորված է Էդի Հոուի, ակումբի և երկրպագուների աջակցությունից, որը ստացել է խաղադրույքների կանոնները խախտելու համար որակազրկվելուց հետո։ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխհատուցել ակումբին այս աջակցության համար։

Ընթացիկ մրցաշրջանում Սանդրո Տոնալին անցկացրել է 41 խաղ, խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։