«Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, «Դի Սի Յունայթեդը» մի քանի ամիս է, ինչ բանակցություններ է վարում 32-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրի շուրջ։ Ակումբի գործադիր տնօրեն Ջեյսոն Լևենը մի քանի զրույց է ունեցել Պոգբայի գործակալների հետ և մեկ անգամ անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի հետ, ով տուն ունի Մայամիում։
Փետրվարի 29-ին Պոգբան որակազրկվեց չորս տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր տեստոստերոնի բարձր մակարդակ։ Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրանսիացու որակազրկման ժամկետը կրճատվել է մինչև 18 ամիս։ Նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ հաջորդ տարվա մարտին։
Դեկտեմբերի 1-ին 31-ամյա ֆրանսիացին դարձավ ազատ գործակալ, քանի որ «Յուվենտուսը» փոխադարձ համաձայնությամբ խզեց խաղացողի պայմանագիրը։