Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է միանալ «Բարսելոնային», սակայն կա մեկ մեծ խնդիր

Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է միանալ «Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սակայն կա մի լուրջ խնդիր։ Իսպանական գրանդը չի կարող իրեն թույլ տալ անգլիացի խաղացողի համար վճարել 50 միլիոն եվրո։

Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով The i Paper-ին։

Ռեշֆորդը ձմռանը վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ասթոն Վիլա»։ 27-ամյա ֆուտբոլիստը վերջերս վնասվածք ստացավ, որի համար ընթացիկ մրցաշրջանը ավարտված է։

Մարկուս Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։