«Մանչեսթեր Սիթին» կքննարկի «Գալաթասարայի» կիսապաշտպան Գաբրիել Սարային ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է UOL-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին թիմերի միջև պաշտոնական բանակցություններ դեռևս չեն վարվել։ Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա ամռանը։
Այս մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին մասնակցել է 41 խաղի, խփել 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։