Կեպա Արիսաբալագան կարող է վերադառնալ Լա Լիգա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, որը վարձավճարով հանդես է գալիս «Բորնմութում», կարող է վերադառնալ «Ռեալ Մադրիդ»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա պայմանավորված է Անդրեյ Լունինի դժգոհությամբ՝ ակումբում երկրորդ դարպասապահի կարգավիճակից։ Այս կապակցությամբ, ուկրաինացին կարող է լքել թիմը ամռանը։

«Ռեալ Մադրիդը» դիտարկում է Կեպա Արիսաբալագային, ով 2023/24 մրցաշրջանում վարձակալությամբ խաղացել է մադրիդյան ակումբում։ Ակումբը հետաքրքրված է նաև «Էսպանյոլի» դարպասապահ Խոան Գարսիայով։